Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կանցկացնի առանձին երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Նախագահը հունիսի 6-ին կհանդիպի Բուլղարիայի նախագահի, Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հետ»,- ասել է նա:
Նշենք, տնտեսական համաժողովը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի հունիսի 6-8-ը:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նախատեսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել այդ համաժողովի ժամանակ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47949