Պեսկովը՝ Թրամփ-Պուտին հանդիպման մասին

Մինչ օրս հայտնի չէ` Օսակայաում «Մեծ քսանյակ»-ի շրջանակում կկայանա՞ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Նախ` դեռ հայտնի չէ` կկայանա՞, արդյոք, այդ հանդիպումը: ԱՄՆ-ի կողմից որևէ պաշտոնական հյատարարություն չի հնչել»,- ասել է նա:


Պեսկովը նաև հավելել է, որ այդ հանդիպումները հարկավոր են, քանի որ կան մի շարք ռազմավարական հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել երկու նախագահների մակարդակով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47848