Իրանի ղեկավարի և հոգևոր առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավիի խոսքերով, Իրանի և ԱՄՆ միջև Պարսից ծոցում ցանկացած բախում կհանգեցնի նավթի բարելի դիմաց 100 դոլարից բարձր գնաճի:
«Պարսից ծոցում արձակված առաջին գնդակը նավթի գները կհասցնի բարելի դիմաց ավելի քան 100 դոլարի մակարդակի: Դա անտանելի կլինի Ամերիկայի, Եվրոպայի և ԱՄՆ դաշնակիցների համար, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան»,- ասել է Սաֆավին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47825