ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 18-ին Օրլանդոյում (Ֆլորիդա) կհայտարարի նախագահի երկրորդ ժամկետում վերընտրվելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Ես կհայտարարեմ հունիսի 18-ին Օրլանդոյում իմ վերընտրվելու մտադրության մասին՝ առաջին տիկին Մելանիայի, փոխնախագահ Մայքլ Փենսի եւ երկրորդ տիկին Կարեն Պենսի հետ», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
2018 թ. նոյեմբերի 7-ին Տրամփը հաստատեց, որ փոխնախագահ Մայքլ Փենսը մտադիր է իր հետ միասին մասնակցել 2020 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թ. նոյեմբերի 3-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47789