Հայաստանը կներկայացնի իր ռազմական արտադրությունը ՌԴ ՊՆ «Բանակ-2019» ֆորումին

Տաս պետություններ իրենց ռազմական արտադրությունը կներկայացնեն «Բանակ-2019» միջազգային ռազմա-տեխնիկական ֆորումին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:


Նշվում է, որ ֆորումին իր արտադրանքը կներկայացնի նաև Հայաստանը: Բացի այդ՝ Ադրբեջանը, Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Պակիստանը, Թայլանդը, Թուրքիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:


ՌԴ ՊՆ-ն սպասում է նաև 131 օտարերկրյա պատվիրակությունների մասնակցություն:


«Բանակ-2019» V միջազգային ռազմա-տեխնիկական ֆորումը կանցկացվի հունիսի 25-30-ը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47427