Ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետը

Մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը:


Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:


Ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:


Ըստ աղբյուրի՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ: Դատարանի բակում են նաև Վճռաբեկ դատարանի պաշտոնյաներ:


Փաստի առթիվ տեղում ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47409