Նախագահը նոր դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել՝ երկու դեսպանների նշանակման եւ մեկ դեսպանի հետ կանչելու մասին։


Մասնավորապես, նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝


Ռաիսա Վարդանյանին հետ է կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:


Նախագահի հրամանագրով Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը, համատեղության կարգով, նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ): Իսկ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Գեւորգյանը, համատեղության կարգով նշանակեվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս):


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47393