Ռուսաստանցի ռազմական փորձագետ Կոնստանստին Սիվկովը հայտարարել է, որ Իրանի ՀՕՊ և ռազմա-օդային ուժերը կկարողանան դիմակայել ՆԱՏՕ-ի 300-350 ինքնաթիռների և մինչև 500 թևավոր հրթիռների հարձակմանը:
Նա նշել է որ այդպիսի հակամարտությունը կրիտիկական հարված չի հասցնի Իրանի ՀՕՊ ուժերի և օդուժին, որոնք կկարողանան պահպանել իրենց մարտունակությունը:
Ըստ նրա, Իրանի ռազմածովային ուժերը կկարողանան հակազդել պոտենցիալ հակառակորդներին առափնյա գոտում՝ափից 200 կմ հեռավորության վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47374