Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԱՄՆ-ը չի կարող երկիրը բացառել F-35 կործանիչների մշակման ծրագրից, տեղեկացնում է TRT-ն։
«ԱՄՆ-ը չի կարող բացառել մեզ ծրագրից, որին մասնակցում է ինը երկիր, առանց բոլոր մասնակիցների թույլտվությունը ստանալու»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
«Համաձայնագրում չկան հոդվածներ, որոնք կանոնակարգում են մասնակից երկրի բացառումը ծրագրից»,- TRT World-ին ասել է անունը հայտնել չցանկացած պաշտոնյան։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47337