Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

Մայիսի 22-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, յայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական՝ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն (Георгий Борисенко): Քննարկվեց ԱՄՆ-ի և Կանադայի հետ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Խորհրդակցություններից հետո Արման Հակոբյանին ընդունեց ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը (Сергей Рябков): Ծավալուն զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47302