Հայաստանում օրը 1 մլրդ դրամի խաղադրույք է արվում. վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018 թվականին ՀՀ-ում կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք, մինչդեռ 2010 թվականին այդ թիվը կազմել է 14 մլրդ դրամ:


«Այսինքն 8 տարում 20 անգամ ավել խաղադրույք է կատարվում՝ օրական մոտ 1 մլրդ դրամի», - գրել է Առաքելյանը: Նա հայտնել է, որ Ազգային Ժողովում քննարկվում է բուքմեյքերական գրասենյակների մասնակի փակման տարբերակը, թողնելով օնլայն տարբերակը, որը, ըստ նրա, «չի տալու որևէ արդյունք»:


«Այս տեմպերով աճը մի քանի տարի անց ձնագնդիկի պես կլանելու է ամբողջ հանրությանը: Այս խնդրի լուծումը պետք է լինի հեղափոխական՝ մաքրել երկիրը նման չարիքից: Երրորդ ճանապարհ չկա», - գրել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47252