Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։

«Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։


Նշենք, որ վիրավորների թվում են զբոսաշրջիկներ այլ երկրներից ևս՝ Ռուսքաստանից, Ղազախստանից, Վրաստանից և այլ երկրներից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47237