ԱՄՆ-ն ուշադրություն է դարձնում Իրանին զսպելուն և նրա կողմից հնարավոր սխալները կանխելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը՝ Կոնգրեսի երկու պալատների օրենսդիրների համար փակ ճեպազրույցներից հետո։
Նա հերթական անգամ հայտարարել է, որ «ԱՄՆ-ն կարողացել է զսպել Իրանի հարձակումներն ամերիկյան ուժերի դեմ» տարածաշրջանում զորքերի վերախմբավորման շնորհիվ։
«Մենք լարվածության բորբոքում չենք ցանկանում։ Խոսքը զսպելու, ոչ թե պատերազմի մասին է։ Մենք չենք պատրաստվում պատերազմի դիմել»,- ընդգծել է Շանահանը
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47210