Զուտ ռազմական տեսանկյունից Իրանին հաղթելն անհնար է: Այդ մասին հայտարարել է իսրայելցի քաղաքական գործիչ, ռազմական փորձագետ Յակով Քեդմին:
Նա նշել է, որ Իրանի տարածքը հսկայական է ու ամերիկացիները չունեն այն ուժերը, որպեսզի այն օկուպացնեն:
Նրա խոսքով, Պենտագոնը շատ լավ գիտակցում է Իրանի հնարավորությունները:
Քեդմին նշել է, որ Իրաքի 60 տոկոսը՝շիաներ են: Պարսիկների և արաբների միջև պատերազմում կհաղթեն պարսիկների, իսկ դա ևս մեկ խնդիր է ԱՄՆ-ի համար:
Նա հավելել է, որ ամերիկացի գեներալները չեն ցանկանում ինքնասպանություն գործել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47202