Թուրքիան երկու շաբաթ ունի՝ C-400-ներ ձեռք բերելուց հրաժարվելու համար

Թուրքիան շուրջ 2 շաբաթվա ընթացքում պետք է կողմնորոշվի ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելքւ հարցում՝ ռուսական C-400 ԶՀՀ-ների փոխարեն։ Հակառակ պարագայում նրան բացասական հետևանքներ են սպասվում, հաղորդում է CNBC հեռուստաալիքը։

Պետքարտուղարության աղբյուրի համաձայն՝ Վաշինգտոնն Անկարայից պահանջում է առաջին շաբաթվա ավարտին չեղարկել C-400-ներ ձեռք բերելու որոշումը։

«ՆԱՏՕ-ի երկրներին անհրաժեշտ է տեխնիկա մատակարարել, որը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի համակարգերին։ Ռուսական սարքավորումներն այդ չափանիշներին չեն համապատասխանում»,-ասել են պետքարտուղարությունում։

«Մենք ընդգծում ենք, որ Թուրքիան իրական բացասական հետևանքների հետ կբախվի, եթե ավարտին հասցնի C-400-ների ձեռքբերումը»,- հավելել է աղբյուրը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47197