Սյունիքում ՊՆ-ի ГАЗ 66-ը բախվել է Ford-ին. մեկ զոհ, 3-ը հոսպիտալացվել են

Սյունիքի մարզում, այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքոմ, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8554 Շ համարանիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։


Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։ Աղբյուր տեղեկություններով՝ մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն էր, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47167