Թուրքիան ցանկանում է ամրապնդվել Կարմիր ծովի տարածաշրջանում՝ռազմակայան ստեղծելով Սուդանից վարձակալած Սաուակին կղզում: Համապատասխան պայմանագիրը կնքվել է 2017թ.-ին, սակայն այժմ Սուդանի ղեկավարությունը ցանկանում է չեղարկել Անկարայի հետ այդ պայմանագիրը:
Փորձագետ Անտոն Մարդասովը հայտարարել է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է, որպես մահմեդական աշխարհի առաջատար: Ըստ նրա, Անկարան ցանկանում է ամրապնդվել տարածաշրջանում՝ռազմակայաններ ստեղծելով Քաթարում և Սոմալիում:
Նրա խոսքով, իր ռազմական ներկայությունը Թուրքիան զուգորդում է նաև տնտեսական էքսպանսիայով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47154