Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը:
Ավելի վաղ Թրամփը ասել է, որ եթե Իրանը փորձի պայքարել, ապա դա կլինի երկրի պաշտոնական ավարտը և կոչ է արել չսպառնալ ԱՄՆ-ին:
«Դոնալդ Թրամփը հույս ունի հասնել դրան, ինչին չհասան Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիսխանը և այլ ագրեսորներ: Իրանցիները հազարամյակների ընթացքում հաղթահարել են դժվարություններ այն ժամանակ, երբ ագրեսորները անհեացել են:Տնտեսական ահաբակչությունն ու ցեղասպանության հարցում հեգնանքը չեն հանգեցնի Իրանի ավարտին: Երբեք չսպառնաք իրանցիներին»,-գրել է Զարիֆը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47100