Թուրքիայի իշխանությունները կարգադրել են կալանավորել ԱԳ նախարարության 249 աշխատակիցների՝ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մեջ:
Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հրամայել է կալանավորել ԱԳ նախարարության 249 աշխատակիցների այն բանից հետո, երբ քննությամբ պարզվել է, որ նրանք խախտումներ են կատարել նախարարության անցած ընդունելության քննությունների ժամանակ: Ներկա պահին կալանավորված է 78 մարդ, մնացյալը հետախուզման մեջ են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47091