Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արտասահմանից Անկարայի նկատմամբ անդադար ճնշում են գործադրում։
Նշվում է, որ Էրդողանն այդ մասին ասել է անկախության պատերազմի 100-ամյակին նվիրված արարողության ժամանակ։
Էրդողանն ասել է, որ արդեն վեց տարի է, ինչպես նախկինում, ճնշում են Թուրքիային։
«Թուրք ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել»,-արձանագրել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ նրանք, որոնք մեկ դարից ավելի է Թուրքիային մեղադրանքներ են ներկայացնում, անտեսում են արխիվային փաստաթղթերն ու փաստերը, ինչպես նաև ցավը, որն ապրել է թուրք ժողովուրդը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47052