Փարիզում այսօր հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Էլմար Մամեդյարովը:
Ըստ երկու երկրների պաշտոնական աղբյուրների՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործումը, որոնց շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի ծառայության, Լե Դրիանը հավաստիացրել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական և անկողմնակալ է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47006