ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից, թեև այդ մասին տարբեր խոսակցություններ են փորձում շրջանառել:
Նրա խոսքով` ՌԴ-ն չի հրաժարվում ոչ մի պարտավորությունից: Այդ մասին Լավրովն ասել է Հելսինկիում ԵԽ նախարարների կոմիտեի նիստում ելույթում:
Նախարարը նշել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ԵՄ-ում հետագա աշխատանքով` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հիման վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46977