Իրանի և Ադրբեջանի միջև բոլոր տարանցման գործողությունները էլեկտրոնային են լինելու

Իրանի և Ադրբեջանի միջև e-TIR նախագիծը կմեկնարկի 2019թ.-ի մայիսի 22-ից: Այդ մասին հայտարարել է Իրանի մաքսային ծառայության տարանցման բաժնի պետի տեղակալ Մաջիդ Դերահշանը:


Ըստ նրա, Իրանի և Ադրբեջանի միջև բոլոր տարանցման գործողություններն ամբողջությամբ էլեկտրոնային են լինելու:


Նրա խոսքով, Իրանն ու Ադրբեջանը կարող են մաքսային ոլորտում համագործակցել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46969