ՊՆ-ում քննարկվել է հայ-ռուսական համագործակցության ուղղությունների լայն շրջանակ

Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:


Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46847