Թրամփը ոչ լեգիտիմ նախագահ է. Բայդեն

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը հայտարարել է 2020-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին «ոչ լեգիտիմ» է անվանել, հաղորդում է Washington Examiner-ը:

Այսպիսով, Բայդենը նախագահական քարոզարշավի շրջանակներում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է մի կնոջ հետ, որը հայտարարել է, որ Թրամփը «ոչ լեգիտիմ նախագահ է»: Բացի այդ, կինը դժգոհել է Թրամփի նկատմամբ «ծանր անհանդուրժողականության սինդրոմից», ինչում Բայդենը ևս աջակցել է նրան:

«Լսեք, ընկերներ, ես լիովին համաձայն եմ»,- պատասխանել է Բայդենը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/46829