Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Սոչիի բանակցությունների արդյունքում մնացել են իրենց կարծիքին. WP

Ռուսաստանի ղեկավարության եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Սոչիում կայացած բանակցությունների արդյունքն այն է, որ կողմերը մնացել են իրենց կարծիքին, բայց ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այս այցը վաշինգտոնյան վարչակազմի լուրջ փորձն է՝ սկսել երկու երկրների հարաբերությունների վերալիցքավորումը։ Այսպես է երեքշաբթի The Washington Post թերթը մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունները ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


«Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասաց, որ երեքշաբթի մեկնել է սեւծովյան այդ ամառանոցային քաղաք նախագահ Թրամփի առաջադրանքով. կարգավորել ԱՄՆ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց գիշերվան մոտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում պարզ է դարձել, որ Պոմպեոն կարող է հուսալ ոչ ավելի, քան նրան, որ Սոչիից կհեռանա միայն մի պայմանավորվածությամբ՝ որ բոլորը կմնան իրենց կարծիքին»,- գրում է թերթը։

«Թրամփը դեռ նախընտրական ժամանակներից էր հնչեցրել Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկություն գլոբալ մարտահրավերների հարցում, բայց նա այդպես էլ չիրականացրեց այդ ցանկությունը գործնականում՝ ուժեղ քաղաքական դիմադրության պատճառով։ Հիմա, երբ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը ընտրություններին Ռուսաստանի միջամտության առիթով ավարտվել է, Սպիտակ տունը եւ Կրեմլը տեսնում են հարաբերությունների վերալիցքավորման հնարավորություն»,- կարծում է պարբերականը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46825