Հայաստանն ու Բելառուսը քայլեր կձեռնարկեն համագործակցության առավել ակտիվացման համար. ԱԳՆ

Մայիսի 14-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուս համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի (Болеслав Пирштук), հանձնաժողովի բելառուսական մասի անդամների և քարտուղարի հետ:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը երկուստեք ընդգծվեց տարբեր ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների առկա ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության առավել ակտիվացման, ինչպես նաև օրակարգի հարստացման ուղղությամբ:


Կարևորվեց նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը խորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում։


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/46822