Գասպարիին հարվածելու դեպքով քրգործ է հարուցվեց, Երանոսյանի դեպքով՝ ոչ. (Ֆոտո, տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 15-ին վարույթ է ընդունել խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:


Մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:


Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:


Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:


Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառով եւ նույնը վանկարկելով: Սակայն Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից վերցրել եւ պատռել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել էին նրա դեմքին:


Լուսանկարում Սասուն Միքայելյանը ջրի շշով հարվածում է գեներալ լեյտենանտ Լևոն Երանոսյանին


Միեւնույն ժամանակ FB օգտատերերը հիշեցնում են, որ շուրջ մեկ տարի առաջ նմանատիպ գործողություն կարատեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Լևոն Երանոսյանի նկատմամբ, սկայան այդ ժամանակ քրեական գործ չհարուցվեց:


«Լուսանկարում Սասուն Միքայելյանը ջրի շշով հարվածում է գեներալ լեյտենանտ Լևոն Երանոսյանին:


Այսօր իմացա, որ նույն գործողության համար որը ենթադրաբար կատարվել է Վարդգես Գասպարիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության երկրորդ մասով:


Հիմա ինչ, ուզում եք ասեք Սասունը խուլիգան ա՞


Բռնությանը դեմ եմ, եթե պատժում են, պարտադիր երկուսին էլ պետք է պատժեն», - նշում է ակտիվիստ Նարեկ Մալյանը:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46818