Հայ-ամերիկայն հարաբերությունների գլխին սեւ ամպեր են կուտակվում. ինչպե՞ս շտկել իրավիճակը

Հայ-ամերիկայն հարաբերությունների գլխին սեւ ամպեր են կուտակվում: «Թավշյա հեղափոխությունից» հետո մեկ տարի անց, Երեւան-Վաշինգտոն հարաբերություններում լուրջ առաջընթաց չի գրանցվում: Այս իրողությունն ընդունում են նաեւ Հայաստանի նոր իշխանություններն ու քննադատում ԱՄՆ-ի դիրքորոշումը:


Ինչի՞ց է դժգոհ հայկական կողմը


Հայաստանի իշխանությունները դժգոհ են «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին ԱՄՆ-ի դրական, ավելի ստույգ՝ նյութական արձագանքի աստիճանից, կամ դրա շատ ցածր մակարդակից: Ինչպես նաեւ Երեւանին չի գոհացնում ԱՄՆ-ի բացասական արձագանքը՝ Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու որոշմանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Независимая газета»-ին տված հարցազրույցում բաց տեքստով հայտարարել էր, որ Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: «Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է», - հավելեց նա: Այնեւհետեւ իր վերջին մեծ ասուլիսի ժամանակ նա նշեց, որ քննադատության պատճառն ԱՄՆ-ի կողմից «թավշյա հեղափոխությունից» հետո ոչ բավարար արձագանքն է:


Անցյալ տարի ԱՄՆ նախագահի անվտանգության հարցով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ամերիկայն ավելի բարձրաստիճան պաշտոնյա Հայաստան չի ժամանել: Այունամենայնիվ ԱՄՆ-ն թույլ դրական մեսիջներ ուղարկում է Հայաստանին:


Մի քանի օր առաջ Երեւանում տեղի ունեցավ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որի շրջանակներում էլ ստորագրվեցին աջակցության մի շարք ծրագրեր: Սակայն ամերիկայն պատվիրակությունը բավականին ցածր մակարդակով էր ներկայացված: Այն ղեկավարում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը։


Մի շարք չինովնիկների կուղարկեն Վաշինգտոն


Մամուլը շարունակում է հայտնել հայ-ամերիկյան լարվող հարաբերությունների մասին: «Կառավարության մեր աղբյուրները հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել: Ամերիկացիներին նյարդայնացրել են վարչապետի վերջին երկու հակաամերիկյան հայտարարությունները և մշտական դժգոհությունը ֆինանսական աջակցություն չցուցաբերելուց:


Իր հերթին Փաշինյանն էլ պնդել է, որ կարող էին ավելի մեծ օգնություն ցուցաբերել։ Իրավիճակը շտկելու նպատակով կառավարությունում որոշել են մի շարք տարբեր կալիբրի չինովնիկների ուղարկել Վաշինգտոն: Չնայած ԱԳՆ-ն հրաժարվում է նախապես հայտարարել, բայց, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս ԱՄՆ կմեկնի Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակություն կմեկնի նաև ՊՆ-ից և տնտեսական բլոկի պատասխանատուներից։


Բացի այդ, ողջ պետական ապարատը լծվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ նախապատրաստելուն, փորձում են հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ ԱԽ քարտուղարի, ԿՀԳ և ԴՀԲ (ФБР, ЦРУ) ղեկավարների հետ»,-գրում է «Հրապարակ» թերթը:


ԱՄՆ-ի հասեցին Փաշինյանի քննադատության անդրադարձել է նաեւ «Քարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Պոլ Ստրոնսկին, որը հայ-ամերիկյան հարաբերությունները ամենայն խորությամբ պատկերացնող մասնագետներից է։ Ստրոնսկին նոր իշխանությունների աջակիցներից է եղել եւ իշխանափոխության վերաբերյալ «Կարնեգի» հիմնադրամի աղմկահարույց հոդվածի հեղինակը։ Սակայն այժմ նա իր թվիթերում բավական հետաքրքիր գրառում է կատարել, որի էությունը հանգում է հետեւյալին.


«Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո պարզապես ճիշտ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ իշխանափոխությունից հետո Հայաստանին տրամադրվել է հավելյալ 14 միլիոն դոլար միայն վեց ամսվա ընթացքում։ Բողոքելու, մեղադրելու փոխարեն Փաշինյանը վերջապես պետք է սկսի աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:


Փաշինյանի քննադատությունը բացասական է ընկալվել


Այնեւհետեւ Պոլ Ստրոնսկին հարցազրույց է տալիս հայկական 168.am-ին ու նշում, որ Փաշինյանի քննադատությունը միանշանակ Վաշինգտոնի ուշադրությունը դրականորեն չի գրավելու՝ հաշվի առնե­լով այն հանգամանքը, որ քննադատությունը հիմնավորված չէ փաստերով: «Այդ քննադատությունը չի գրավի բարձր մակարդակի ներգրավվածություն Թրամփի աշխատակազմի կողմից, ինչպես Հայաստանն է ցանկանում, ոչ էլ կօգնի Իրանի ուղղությամբ Թրամփի քաղաքականության հարցում ճշգրտումներ ստանալ, որոնք ավելի հարմար կլինեն Հայաստանին: Ուստի դա անհաջող փորձ է»,- Սթրոնսկին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ-ին ուղղված քննադատություններին:


Ամերիկացի վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ն պարտավորություններ չունի Հայաստանի առջև, ԱՄՆ-ն ու ՀՀ-ն պայմանագրային դաշնակիցներ չեն, ոչ էլ ընդհանուր տնտեսա­կան գոտում ենք գտնվում: Բայցև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 1991 թվականից՝ որպես աջակցություն, տրամադրել է 1 միլիարդ դոլար. Հայաստանը մեկ շնչի հաշվով ԱՄՆ-ից ամենամեծ աջակցություն ստա­ցող երկրներից մեկն է:


Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը վստահ է Միացյալ Նահանգներում ուշադրություն դարձրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա, որ ինքն ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած ՀՀ ղեկավարն է»: «Տեսել ենք, որ տարբեր փորձագետներ անդրադարձել են այս հայտարարությանը՝ նշելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններով պետք է զբաղվել: Պետք է աշխատել և ոչ թե քննադատել Միացյալ Նահանգներին: Եվ սա ասել են այսօրվա ԱՄՆ իշխանություններին ընդդիմադիր փորձագետները», - նշում է Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում։


Սուրեն Սարգսյանի խոսքով, այդ հայտարարությունը չի օգնում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։ «Սա դիտարկվում է նաև որպես Ռուսաստանին հաճոյանալու փորձ, բայց նրանց համար ծանր է ընկալել, որ Միացյալ Նահանգներին քննադատելով կարելի է Ռուսաստանին հաճոյանալ»,– ավելացրեց նա:


Նա նաեւ ուշադրություն է հրավիրում ամերիկյան պատվիրակության երևանյան այցին, որը ղեկավարում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը։ «Իհարկե, կարևոր նախաձեռնություն էր, բայց պետք է նկատել պատվիրակության ղեկավարի պաշտոնը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ: Այդ հանգամանքը, որ վերջին շրջանում բարձր մակարդակի հանդիպումներ, այցելություններ տեղի չեն ունենում, պետք է քննարկման առարկա դառնա, պետք է վերլուծվի՝ արդյոք համապատասխանո՞ւմ է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման պոտենցիալին», - նշում է Փարձագետն ու հավելում, որ հարաբերությունների ներկայիս մակարդակը հնարավորություն չի տալիս ակնկալելու Փաշինյան-Թրամփ հանդիպում մոտ ժամանակներս:


«Մոտ ժամանակներս պետք չէ ակնկալել Փաշինյան-Թրամփ հանդիպում, որովհետև Միացյալ Նահանգներն ունի իր առաջնահերթությունները, որ հայ-ամերիկյան օրակարգում չկան հարցեր, որոնք պետք է ուշադրության արժանան երկու երկրների ղեկավարների կողմից», - եզրափակում է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/46813