Իրանը պաշտոնապես դադարեցրեց միջուկային գործարքով իր պարտավորությունների մի մասի կատարումը

Իրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:


Որոշումն ընդունվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից: «Մի քանի օրվա ընթացքում հասարակությանը կտեղեկացվի ձեռնարկված քայլերի մասին, նաեւ մենք կհայտարարենք Արաքի եւ Նաթանզի օբյեկտներ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքի թույլտվության պլանների մասին»,- նրա խոսքերը մեջբերում Է գործակալությունը:


Նշվում է նաև, որ Թեհրանը, ինչպես և ավելի նախազգուշացրել էր,  կարող Է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները եւ դադարեցնել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46806