Հայաստանը չի կարող խառնվել Բաքու-ԵՄ բանակցություններին. ԱԳ նախարար

Հայաստանն ունի իր պայմանագիրը Եվրամիության հետ, իսկ ինչ վերաբերում է ԵՄ-Ադրբեջան մշակվող պայմանագրի շուրջ բանակացություններին, ապա ասեմ, որ այստեղ մենք երրորդ կողմ ենք այս բանակցություններում, և հարցն առաջին հերթին վերաբերում է Եվրամիության հետևողականությանը։


Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:


Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ու ԱԳՆ-ին ընդդիմությունը քննադատում է, քանի որ ԵՄ-Ադրբեջան պայամնագրում ԼՂ-ին վերաբերող դրույթները չեն բխում հայկական կողմի շահերին:


Այժմ Եվրամիությունն ու Ադրբեջանը վերջնականացնում են Համապարփակ համաձայնագրի նախաստորագրման գործողությունները։ Հայկական կողմի համար կարևոր է, որ այդ համաձայնագրի ու Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ արցախյան հիմնախնդրին վերաբերող դրույթները լինեն համադրելի, եթե ոչ նույնը, քանի որ Եվրամիությունը չի կարող իրար հակասող, իրավական ուժ ունեցող, երկու համաձայնագիր ունենալ։ «Սա հարց է, որ ընդդիմությունը դրել է, ու այսօրվա իշխանությունների կողմից էլ պիտի դրվի ԵՄ գործընկերների առջև», - նշել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


ԱԳ նախարարը պնդում է, որ սա ավելի շատ Եվրամիության հարցն է, որը պետք է ցուցաբերի սկզբունքայնություն:


«Մենք ունենք մեր պայմանագիրը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որտեղ արտահայտված են բավական մեծ ծավալով տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցը, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերություն։ Եվրամիությունը և Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են։ Բնականաբար մենք կողմ չենք բանակցությունների, և այստեղ, ինձ թվում է, Եվրամիության համար բավական կարևոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային և հետևողական իրենց դիրքորոշումների մեջ։ Այդ առումով, նորից կրկնեմ, մենք ունենք մեր պայմանագրային դաշտը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի իր արտահայտությունը։ Հույսով եմ և վստահ, որ Եվրամիությունը ունի հետևողականությունը պահպանելու սկզբունքներ», - ասելէ նախարարը։


Մնացականյանն անդրադարձել է նաեւն հանդիպման շրջանակում հռչակագրի ընդունման ձախողմանը, որը տեղի է ունեցել պաշտոնական Բաքվի վետոյի պատճառով: Բաքուն պնդում է, որ որ տարածքային ամբողջականության սկզբունքը ևս ներառված լինի փաստաթղտում:


ԱԳ նախարարի մեկնաբանությունը շատ դիվանագիտական էր. «Մենք ունենք մեր օրակարգը` Եվրամիության հետ աշխատելով երկկողմ մակարդակով, և ունենք բավական լուրջ, բավական հարուստ օրակարգ: Արևելյան գործընկերությունը եղել և մնում է շատ կարևոր հարթակ, որտեղ մենք համալրում ենք այն, ինչ անում ենք երկկողմ մակարդակով: Եվ այդ առումով մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից: Ինչ վերաբերում է ամփոփմանը, ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստանին, արտահայտում է մեր մոտեցումները»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46791

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel