Բրյուսելում Ադրբեջանի նախագահի ու ՀՀ վարչապետի միջև տեղի է ունեցել կարճատև առանձնազրույց: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հիքմեթ Գաջիևը:
Անդրադառնալով Արցախի հիմնահարցին Գաջիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելու հիմնական պատճառը «ՀՀ-ի զավթողական քաղաքականությունն է»:
«ՀՀ-ի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի դադարեցումից հետո կարող է առաջընթաց գրանցվել բանակցություններում ու տարածաշրջանում խաղաղություն տիրի: Բանակցային ձևաչափը ղարաբաղյան հարցում երկկողմ է՝ Հայաստան և Ադրբեջան: Բանակցություններն ընթանում են այդ ձևաչափով»,- հավելել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46756