Փորձագետ. Ամերիկացիները չեն համարձակվի հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ-ն կարող է 120.000 զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք, եթե Իրանը որոշում կայացնի արգելափակել Հորմուզի նեղուցը: Սակայն կողմերը կբավարարվեն ռազմատենչ հռետորաբանությամբ: Ամերիկացիները չեն համարձակվի հարձակվել Իրանի վրա: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Սաժինը:

Ըստ նրա, 120 հազար ամերիկացիները չեն կարող հարձակում իրականացնել Իրանի վրա: Իրանն ունի բանակ, Իսլամական հեղափոխության պահապահանների գունդ, Բասիջի ուժեր և այլն:

Սաժինը հավելել է, որ Իրանը մինչ այդ հայտարարել է, որ պատրաստ է թե՛ Իսրայելի, թե՛ ԱՄՆ-ի կողմից հարձակումներին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46750