Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայարած միջնորդությունը և հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել:
Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այս գործի կողմ է հանդիսանում, նիստերի դահլիճ էր մտել դատավորի համար նախատեսված մուտքով։ Եվ սա դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք էր համարվել:
Այսպիսով, Գրիգորյանը կշարունակի նախագահել Մարտի 1-ի գործով դատական նիստերը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46741