ԱՄՆ-ը դիտարկում է Մերձավոր Արևելք զինված ուժեր ուղարկելու հնարավորությունը` Իրանին զսպելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times–ը:
Թերթի տվյալներով` անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը անցյալ հինգշաբթի պլան է ներկայացրել, որը ենթադրում է տարածաշրջան 120 հազար զինվորի ուղարկում: Նման պլանը կարող է իրականացվել, եթե Իրանի իշխանությունները արագացնեն միջուկային զենքի մշակումը:
Թերթը հավելում է, որ նախաձեռնության հեղինակներից մեկն է դարձել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46727