ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ կտուժի», եթե «սպառնա ԱՄՆ-ի շահերին»։
«Տեսնենք, թե ինչ կլինի Իրանի հետ։ Եթե նրանք որեւէ բան անեն, դա կլինի շատ մեծ սխալ։ Եթե նրանք որեւէ բան անեն, նրանք շատ կտուժեն»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելք ավիակիր եւ ռմբարկուներ է ուղարկել՝ հիմնվելով այն բանի վրա, որ Իրանն իբր գրոհներ է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան շահերի վրա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46725