2001թ.-ից ի վեր առաջին անգամ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կորցրել է հսկողությունն Անկարայի և Ստամբուլի նկատմամբ:
Ստամբուլում հաղթանակ է տարել Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից 48-ամյա Էքրեմ Իմամօղլուն:
Հունիսի 23-ին Ստամբուլի բնակիչներին դեժավյու է սպասվում՝նրանք նորից պետք է մասնակցեն քաղաքապետի ընտրություններին: Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1994–1998թթ.-ին:Այժմ Իմամօղլուին համարում են երկրորդ Էրդողան ու կանխատեսում են նրա հաղթանակն ապագա նախագահական ընտրություններին:
Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը հայտարարել է, որ Թուրքիայում՝Ստամբուլի ընտրությունները համարվում են նախագահական ընտրությունների փորձ:
Ըստ նրա, Էրդողանի դիրքերը թուլանում են և Իմամօղլուն ունի բոլոր շանսերը դառնալ նախագահ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46677