ԱՄՆ նախագահի վարչակազմը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ազդեցության տակո որոշել է հանդես գալ Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի օգտին, փոխանցում է The Wall Street Journal-ը:
Ըստ հոդվածի` Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը համոզել են Թրամփին` հեռախոսազրույց ունենալ Հաֆթարի հետ. սաուդյան արքայազնը հայտնել է Թրամփին, որ Տրիպոլիի կառավարությունը կապեր ունի «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ:
Ըստ պարբերականի տվյալների` ապրիլի 15-ին կայացած հեռախոսազրույցում Թրամփը հասկացրել է Հաֆթարին, որ պատրաստ է աջակցել նրան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46676