Մայիսի 4–ին Արցախում հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։ Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինծառայողն արդեն սկսել է խոսել, նրա առողջական վիճակում դրական դինամիկան պահպանվում է»,- ասաց նա։
Հիշեցնենք, Զորոգլյանը գտնվում է զինվորական կենտրոնական հոսպիտալում։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46663