Բաքուն կոչ է անում Երևանին կառուցողական բանակցություններ սկսել. ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն կոչ է անում Երևանին կառուցողական բանակցություններ սկսել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար:


«Հայաստանը պետք է հրաժարվի իր ժողովրդին և միջազգային հանրությանը խաբելու փորձերից, դադարեցնի ագրեսիայի և էթնիկ զտումների քաղաքականությունը, հետևի իր միջազգային պարտավորություններին և կառուցողական ձևով մասնակցի բանակցային գործընթացին հակամարտության արագ կարգավորման համար», ֊ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ անդրադառնալով 25 տարի առաջ կնքված հրադադարի համաձայնագրին:


Խոսելով խնդրի կարգավորման մասին՝ պաշտոնական Բաքուն կրկին ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը պահպանելու, բռնի տեղահանվածներին սեփական բնակավայրեր վերադարձնելու, ինչպես նաև Ղարաբաղում հայկական ու ադրբեջանական համայքների խաղաղ գոյակցությունը ապահովելու անհրաժեշտությունը:


«Դա կդառնա հիմք՝ Հայաստանի հետ բարիրդրացիական հարաբերությունների վերականգնման և տարածաշրջանի տևական խաղաղության, անվտանգության ու զարգացման համար», ֊ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:


Ադրբեջանական կողմը միաժամանակ ընդգծում է, որ հրադադարի ռեժիմը նշանակում է ցանկացած տեսակի ռազմական գործողության դադարեցում։ «Այսինքն, դա ոչ միայն զինադադարն է, այլև ռազմական ուժերի դուրսբերումը հակամարտության գոտուց», ֊ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ափսոսանք հայտնելով, որ Երևանը հրաժարվում է բովանդակային բանակցություններից։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46650