Թրամփը զսպում է Բոլթոնի արծվային պոռթկումները

Նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է Ջոն Բոլթոնի խորհուրդներից միջազգային հարցերի վերաբերյալ։ Դրանով իսկ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե կորցնում է հավատը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդեպ, տեղեկացնում է Politico-ն։


«Նա կոշտ հայացքներ ունի իրերի հանդեպ, բայց դա նորմալ է։ Ես իրականում զսպում եմ Ջոնին, ինչը բավական զարմանալի է»,- ասել է Թրամփը։ «Ես նա եմ, ով մեղմում է նրան։ Դա նորմալ է։ Ես ունեմ Ջոն Բոլթոն եւ այլ մարդիկ, ովքեր մի քիչ ավելի ագրեսիվ են, քան նա։ Ինձ դուր է գալիս Ջոնը»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46612