Foreign Policy. Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները Թուրքիայի ապագան են

Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունների անցկացման մասին որոշումը խաթարում է Թուրքիայի առանց այդ էլ խարխլված ժողովրդավարությունը:


Չնայած բոլոր թերություններին՝ Թուրքիան 1946 թվականից սկսած հնարավորություն է ունեցել բազմակուսակցական ընտրություններ անցկացնել, որոնք ընդունվել են բոլորի կողմից: Այժմ այդ գործընթացի նկատմամբ վստահությունը վերացել է, գրում է Foreign Policy-ն:

Ընտրությունները կարգավորող կանոնները պատահական են դարձել, ինչը խաթարում է քաղաքացիների վստահությունը ամենահիմնարար ժողովրդավարական գործընթացի նկատմամբ:


Իսկապես, վերաիմաստավորելով իր նախկին դատական պրակտիկան Թուրքիայի ընտրական հանձնաժողովը իր որոշումը հիմնել է այն փաստի վրա, որ քվեարկության համար հանձնաժողովներն անօրինական են ձեւավորվել:


Այնուամենայնիվ, ընտրական հանձնաժողովը չի կարողացել մատնանշել, թե ինչպես է այդ խախտումը ազդել ընտրությունների արդյունքների վրա, հաշվի առնելով, որ քվեատուփերը նույնպես վերահսկվել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46611