Ոչ մի պատժամիջոց չի կանգնեցնի Թուրքիային. Էրդողան

Ոչ մի պատժամիջոց կամ դրա վերաբերյալ որևէ սպառնալիք չի կանգնեցնի Թուրքիային, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Լավագույններն Անկարայում» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը:


«Քանի դեռ մենք վստահ ենք մեր ուժերին, մեզ չի կանգնեցնի ո՛չ մի պատժամիջոց կամ դրա հետ կապված ո՛չ մի սպառնալիք, ո՛չ մի հավելյալ մաքսատուրք, արտահանման և ներմուծման ո՛չ մի ակնհայտ կամ թաքնված արգելք»,- ասել է Թուրքիայի նախագահը:


Էրդողանն ընդգծել է, որ նրանք, ովքեր գտնում են, որ Թուրքիային այլ կերպ հնարավոր չէ կանգնեցնել, «ոտնձգություն են կատարում մեր հույսերի, ոգու և երկրի՝ իր նպատակին հասնելու ցանկության նկատմամբ»:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/46606