Մամուլ. Նոր Հայաստա՞ն կամ՝ ով է «ռուլիտ» անում սոցապնախարարությունում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունն իր ձեռքն է վերցրել Զարեհ Սարգսյանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի հայրը։ Զարեհ Սարգսյանը դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, 1996-ին զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը, բայց իրենից հետո բարի հիշողություններ չի թողել։ Հիմա նա յուրայիններին է տեղավորում առանցքային պաշտոններում։ Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ, 32-ամյա Սուրեն Ղամբարյանը, որը հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ, 43 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո, Զարեհի որդիների ընկերն է, մինչ պետ նշանակվելն աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին կայացած Փաշինյանի ասուլիսում, իհարկե, մառազմատիկ, էկզոտիկ եւ այս կարգի տարաբնույթ» այլ մտքերի պակաս չեղավ: Դրանց մի կեսին կարելի է վերաբերվել հումորով, մյուսներին՝ որոշակի մտահոգությամբ: Սակայն այդ ցանկում առանձնացան Արցախի հետ կապված մի շարք հայտարարություններ, որոնք լուրջ տագնապի տեղիք են տալիս: Այսպես, «Իմ քայլի» պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը վերջերս հայտարարել էր, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է պայմանագրի ստորագրում: Եվ ահա Փաշինյանի ասուլիսի ժամանակ, «սխալ հանելով» ՀՀ արտաքին քաղաքականությունում որոշակի պաշտոնական դիրք ունեցող իր իսկ պատգամավորին, հայտարարեց, թե Արցախի հարցի կարգավորման հարցում կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ որեւէ խոսակցություն, աշխատանք չկա: Կոնկրետ փաստաթուղթ չկան նշանակում է, որ չկան նաեւ այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա փաստաթուղթ պատրաստելը տեխնիկական խնդիր է: Փաշինյանը կարծես թե հենց այն մտքին է, որ անգամ այդ սկզբունքները չկան: Համենայնդեպս, նա նաեւ ֆիքսեց, որ եթե լինեն քիչ թե շատ ընդունելի նման սկզբունքներ, ապա նա այն կներկայացնի ժողովրդին. «Դա կարող է լինել հանրահավաք, մամուլի ասուլիս, տեսաուղերձ: Եվ կասեմ՝ կա այսպիսի տարբերակ: Դուք թույլ տալի՞ս եք այդ շրջանակում բանակցություններ վարել: Ամենամեծ հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Եկեք հստակ ձեւակերպենք, թե ինչ ենք ուզում: Եվ կառավարությանն ասենք՝ ահա սա է քո խնդիրը: Թե չէ գնում ենք բանակցությունների, մեղադրում են, որ վաճառել ենք...»


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ Հարևանության ծրագրի 10-ամյակի հոբելյանական նիստին, որի շրջանակներում սպասվում է, որ կնքվելու է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը: Հայաստանյան փորձագիտական շրջանակները լուրջ անհանգստություն ունեն, որ համաձայնագրի պրեամբուլայում չեն նշվի ղարաբաղյան խնդրին առնչվող հելսինկյան 3 կարևորագույն սկզբունքները, ինչն առկա է Հայաստանի հետ կնքված համաձայնագրում։ ԱԺ ուժերից «Լուսավոր Հայաստանն» ունի՞ նման մտահոգություն, Դուք այդ կողմերում «կռված» եք՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Որքանով որ ինձ է հասանելի, որքանով ես հետևում եմ այդ գործընթացին` կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն, բրյուսելյան դեսպանատունը, դիվանագիտական կորպուսը պետք է որ լրջագույն աշխատանք տարած լինեն, որ համաձայնագրերում Արցախին վերաբերող դրույթները չտարբերվեն, իսկ թե վերջնական տարբերակում տարբերվում են, թե ոչ` ինֆորմացիայի չեմ տիրապետում»: Կարծում եք, որ նման աշխատանքներ տարվե՞լ են հայկական կողմից, որովհետև ձայն-ծպտուն այդ առնչությամբ չկա։ «Հիմնականում նման աշխատանքները լուռ են տարվում»: Իսկ եթե իրականանան փորձագետների կասկածները… «Հույս ունեմ, որ այդպես չի լինի, հակառակ դեպքում դա կլինի մեր դիվանագիտական ծառայությունների խոր ֆիասկոն»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ-ից անորոշ ժամանակով բացակայում է նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի հայրը՝ «Իկ մետալի» սեփականատեր Միքայել Հարությունյանը: Նկատենք, որ վերջինս նաեւ ԴԱՀԿ նախկին պետ, այժմ քրեական գործով անցնող Միհրան Պողոսյանի քեռին է»:


«Իրավունք» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, որ դեկտեմբերի 5—ից 44 օր ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող լրատվական կայքի խմբագիր Մհեր Եղիազարյանը, այդպես էլ չդադարեցնելով նախապես հայտարարած հացադուլը, բանտում կնքեց իր մահկանացուն: Մնում էր միայն հուսալ, որ հացադուլ հայտարարած խմբագրի մահը վերջապես սթափեցնող ազդակ կդառնար իշխանություններին՝ մտածելու նման քաղաքականության անդառնալի հետեւանքների ու խիստ անհեռանկարային լինելու մասին: Սակայն, մինչեւ եվրոպաներում խոսում են դեմոկրատիայի, արեւմտյան արժեքներին հավատարիմ լինելու մասին, պարզվում է՝ այսօր ամեն ժամ մեծ է վտանգը, որ պատմությունը կարող է կրկնվել: Խոսքն ապրիլի 15-ից հացադուլ եւ ապրիլի 25-ից ջրադուլ հայտարարած Արկադի Պապյանի մասին է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչության երկու անդամները՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, չեն լինի նոր վարչությունում։ Նրանք երկուսն էլ վարչության ընտրություններին չեն առաջադրել իրենց թեկնածությունը։ Եթե Գարիկ Սարգսյանը վերահսկող մարմնի անդամ դառնալու հայտ է ներկայացրել, ապա Լենա Նազարյանն առհասարակ «բոյկոտել» է ինչպես կուսակցության ղեկավար կազմում տեղ ունենալը, այնպես էլ՝ վերահսկող մարմնում։ Փոխարենն առաջադրվել է Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը՝ Պետգույքի կառավարման կոմիտեի պետը։ Լենա Նազարյանը մեր հարցերին չպատասխանեց, իսկ ՔՊ մեր աղբյուրները փոխանցեցին, որ նա կուսակից ընկերներին իր չառաջադրվելը պատճառաբանել է, թե «գործը շատ է, չի հասցնում»։ Իսկ Արարատի մարզպետի մասին ասացին, որ ընկերներն են խորհուրդ տվել՝ հեռու մնալ «ավելորդ» աղմուկից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Սիմիդյան, ԱԺ բակում հայտնված հավերին ի՞նչ արեցիք, նրանք դեռ տարածքո՞ւմ են․ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Անկեղծ որ ասեմ` լրատվամիջոցներից իմացա, որ նման բան է եղել, մեծ հաշվով չհասկացա էլ, թե հավերն ինչու էին հայտնվել ԱԺ-ում՝ չեմ տիրապետում»: Անտարբեր եք, էլի, հավերի նկատմամբ, այսօր ԱԺ-ն կենդանիներին առնչվող` ԲՀԿ-ի նախագիծն էր դրել քննարկման. ի դեպ, հավերը շատ գեղեցիկ էին նայվում ԱԺ կանաչ խոտի ֆոնին։ «Ինֆորմացիան շատ է, չենք կարողանում ամեն ինչին հետևել. չգիտեմ` հետո դրանք ինչ են արվել»: Ի՞նչ արեցիք հավերի հետ` հարցրինք ԱԺ աշխատակազմի պատասխանատուին։ «Բռնեցինք նրանց, տրամադրեցինք անհրաժեշտ նպատակով»: Բա դժվար չէ՞ր բռնելը։ «Չէ` ի՞նչ դժվար, բռնեցինք, ու քանի որ հավերը մեր ենթակայության տակ չէին, մենք գրությամբ հանձնարարեցինք պահպանության ծառայությանը` նրանց տրամադրել բարեգործական նպատակներով։ Ի դեպ, մենք պատրաստվում ենք ԱԺ տարածքում սկյուռիկներ բազմացնել»: Կատուներ էլ կարծես շատ ունեք։ «Հա, ունենք, բայց ո՛չ Ձեր ասածի չափ շատ»: Ագռավների պակաս էլ կարծես չկա։ «Չէ, հիմա ագռավներ գրեթե չկան, Արթուր Բաղդասարյանը կրակել տվեց նրանց վրա»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46568

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel