Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Քիչ առաջ Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:


«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։


Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ հորդորում Կաստիյա եւ Լեոնի, Իսպանիայի եւ Թուրքիայի կառավարություններին հետեւել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել դրա իրականացնողներին»,-ասված է հաղորդագրության մեջ:



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46565