ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը Իրանի տարածքում մետաղների հանքաարդյունահանման և արտադրության նկատմամբ սահմանափակումներ է մտցնում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան որոշումը:
Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են պողպատի, երկաթի, ալյումինի և պղնձի արտադրությանը:
Թրամփը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ նաև այլ պատժամիջոցներ են պատրաստել, որոնք կկիրառվեն, եթե իրանական իշխանությունները «արմատապես չփոխեն իրենց վարքագիծը»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46534