Իրանից ներկրումները փոխհատուցելու համար Թուրքիան ունի մի քանի տարբերակ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Շեհիր Վուղար Իմանբեյլին:
Նա նշել է, որ Թուրքիան մեծ կախվածություն ունի նավթի ներկրումից: Անկարան իր կարիքների համար նախատեսված նավթի 15 տոկոսը ներկրում է Իրանից:
Նրա խոսքով, Իրանից ներկրման հետ կապված խնդիրների ֆոնին, ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, ՌԴ-ն կարող է ավելացնել նավթի արտահանումը դեպի թուրքական շուկա:
Ըստ նրա, Թուրքիան կարող է դիմել նաև Ղազախստանին, Ադրբեջանին, ՌԴ-ին, Իրաքին և Պարսից ծոցի երկրներին՝ իրանական նավթի ներկրումը փոխհատուցելու համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46499