Մոսկվան գնահատում է Թեհրանի հավատարմությունը միջուկային գործարքին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
«Մենք գնահատում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին, ինչպես դա նորից հաստատվեց այսօր Թեհրանի համապատասխան հայտարարությամբ»,- ասել է Լավրովը Մոսկվայում Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46496