Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է թույլ չտալ, որ միջուկային զենք հայտնվի Իրանում, որը հայտարարել է «միջուկային գործարքի» պարտավորություններից մասնակիորեն հրաժարվելու մասին:
«Մենք Իրանին թույլ չենք տա միջուկային զենք ստանալ»,-ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Զոհված մարտիկների եւ ահաբեկչական գործողությունների զոհերի օրվան նվիրված արարողություններից մեկի ժամանակ:
Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպաններին հայտնել է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում «առանձին պարտավորությունների կատարումը դադարեցնելու» իր որոշման մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46486