Զարիֆն առաջարկել է Սիրիայի և Թուրքիայի սահմանին սիրիական ուժեր տեղակայել

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հետ սահմանին Սիրիայի կառավարական ուժերի տեղակայումը` Սիրիայի անվտանգության ապահովման և իրավիճակի կայունացման համար:


«Սիրիայում անվտանգության վերականգնման, իրավիճակի կայունացման և Սիրիայի ու Թուրքիայի սահմանին անվտանգության ապահովման, Անկարայի օրինական մտահոգության վերացման և սեփական տարածքի պաշտպանության միակ ճանապարհը թուրք-սիրիական սահմանին Դամասկոսի ուժերի տեղակայումն է»,- ասել է Զարիֆը:


Նախարարի խոսքով` Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների զարգացումը օգուտ կտա ոչ միայն այդ երկրներին, այլև ամբողջ Մերձավոր Արևելքին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46451